Թիվ ՇԴ/8141/02/22քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
03.03.2023
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ք. Գյումրի, Անկախության հր. 7, հեռ.` /0312/ 5-01-83, shirak-dataran@mail.ru
Գործ ՇԴ/8141/02/22
«17» փետրվարի 2023թ.
Թիվ ՇԴ/8141/02/22քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
Պատասխանող՝ Արամ Արթուրի Ադամյանին
/ ք. Գյումրի, Կամոյի փ., շ. 71 Ա, բն. 13/
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գոռ Հարությունյան) 04.01.2023թ. որոշմամբ վարույթ է ընդունվել «Մոգո» ՈՒՎԿ ՍՊԸ ընդդեմ Արամ Արթուրի Ադամյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը, որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Գյումրի Անկախության հր.7):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Գ.ՋԱՆՈՅԱՆ
Հասցե` ք. Գյումրի,Անկախության հր.7
Հեռ..` +374031250183
Էլ. փոստ`