Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/31975/02/21 քաղաքացիական գործով Լուսնաթագ Բեժենյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

03.03.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/31975/02/21





ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01 մարտի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, քննության առնելով ԵԴ/31975/02/21 քաղաքացիական գործով պատասխանող Հայկանուշ Զաքարյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի ապահովումը մասնակի վերացնելու մասին,

ՊԱՐԶԵՑ
ԵԴ/31975/02/21 քաղաքացիական գործով պատասխանողի ներկայացուցչի կողմից 27.02.2023թ. փոստային ծառայության միջոցով ներկայացվել է միջնորդություն՝ հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու մասին:
Միջնորդությունը դատավոր Ա.Մկրտչյանի աշխատակազմին է հանձնվել 01.03.2023թ.:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հայցի ապահովման միջոցը կարող է լրիվ կամ մասնակի վերացվել, եթե՝ բացակայում են սույն օրենսգրքի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը
Նույն իրավանորմի 3-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը քննվում է դատական նիստում: Միջնորդության քննության արդյունքներով դատական ակտը պետք է կայացվի միջնորդությունն ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 135-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

2023թ. մարտի 16-ին, ժամը 16:30-ին, հայցի ապահովումը մասնակի վերացնելու մասին միջնորդությունը քննության առնելու նպատակով, հրավիրել դատական նիստ` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 2 նստավայրում /քաղաք Երևան, Հալաբյան 41ա, դատական նիստերի դահլիճ թիվ 8/:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`