Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/1463/02/17քաղաքացիական գործով Սիլվա Սերյոժայի Գաբրիելյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

03.03.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1463/02/17





ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28 փետրվարի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, քննության առնելով ԵԱՔԴ/1463/02/17 քաղաքացիական գործով պատասխանողներ Արման, Գագիկ, Վախթանգ Սիրունյանների և Վանդա Պանտիկյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցները վերացնելու մասին

ՊԱՐԶԵՑ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի վարույթում է գտնվել ԵԱՔԴ/1463/02/17 քաղաքացիական գործը՝ կասեցված վիճակում:
Դատավոր Արթուր Մկրտչյանի լիազորությունները դադարելու կապակցությամբ թիվ ԵԱՔԴ/1463/02/17 քաղաքացիական գործը 31.08.2022թ.-ին մակագրվել և 05.09.2022թ.-ին հանձնվել է դատավոր Արամ Մկրտչյանին:
Դատարանի 12.09.2022թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ, գործը թողնվել է կասեցված վիճակում՝ մինչև կասեցման հիմքը վերանալը:
Պատասխանողների ներկայացուցչի կողմից ներկայացվել է միջնորդություն՝ դատարանի 28.04.2017թ. որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցները վերացնելու մասին:
1998թ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գործը քննող դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ, կարող է վերացնել հայցի ապահովումը:
Նույն իրավանորմի 2-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման վերացման հարցը լուծվում է միջնորդությունն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, դատական նիստում: Գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ հայցի ապահովման վերացման հարցի քննարկման համար:
Ղեկավարվելով 1998թ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ, 144-րդ, 144.1-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

2023թ. մարտի 14-ին, ժամը 16:30-ին, հայցի ապահովման միջոցըները վերացնելու մասին միջնորդությունը քննության առնելու նպատակով հրավիրել դատական նիստ` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 2 նստավայրում /քաղաք Երևան, Հալաբյան 41ա, դատական նիստերի դահլիճ թիվ 8/:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`