Գործ հա. ԵԴ/58239/02/22 Պատասխանող՝ « Անկախ փորձագիտական ինստիտուտ« ՍՊԸ-ին Հասցե` ՀՀ, ք.Երևան, Շրջանայնին 2/2
15.03.2023
Որպես պատասխանող կողմ, 2023 հունիսի 22-ին, ժամը 11:30-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/58239/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի՝Արսեն Ռաֆիկի Գևորգյանի ընդդեմ «Անկախ փորձագիտական ինստիտուտ» ՍՊ ընկերության և «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊ ընկերության՝ «Անկախ փորձագիտական ինստիտուտ» ՍՊ ընկերության կողմից 31.01.2022 թ. կազմված թիվ 0070-22 եզրակացությունը և Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊ ընկերության կողմից 05.05.2022 թ. կազմված թիվ Ֆ22-1476ԱԽ եզրակացությունը չեղյալ ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի հասցեն տեղափոխվել է Հալաբյան 41ա շենք/ 10-րդ հարկ, 1-ին դահլիճ/:
Դատավորի օգնական Անի Թելունց
Հասցե` Հալաբյան 41ա
Հեռ..` +37410 511-813
Էլ. փոստ`