թիվ ԳԴ/0238/02/08 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական նիստ նշանակելու մասին
22.03.2023
Քաղաքացիական գործով պատասխանող
Վահե Հովհաննեսի Բոստանչյանին
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Լենինգրադյան 50, 7-րդ մուտք, 64 բն.
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սյուզաննա Պողոսյանի վարույթում է գտնվում թիվ ԳԴ/0238/02/08 քաղաքացիական գործն ըստ հայցի Աղաբեկ Հայկի Ասոյանի, Քնարիկ Բեգլարի Ասոյանի և Վարդուհի Վոլոդյայի Ասոյանի ընդդեմ Համլետ Մուշեղի Բոստանչյանի, Վահե Հովհաննեսի Բոստանչյանի, Օսան Ավետիքի Գրիգորյանի և Էդուարդ Հովհաննեսի Բոստանչյանի՝ հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք, որ սույն քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի մայիսի 04-ին ժամը 14:10-ին՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Մարտունու նստավայրում (հասցե` ք.Գավառ, Սայադյան 18)) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) կանչվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Միաժամանակ տեղեկացվում եք.
17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ հայցադիմումին կից փաստաթղթերը ծավալուն են կամ դրանք դժվար է պատճենահանել, դատարանը գործին մասնակցող այլ անձանց ծանուցում է, որ նշված փաստաթղթերը, դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են դատարանում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի համաձայն`
Հայցվորը կամ պատասխանողը իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՓԻՆԱՉՅԱՆ
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ, Սայադյան 18
Հեռ..` (0264)- 2-26-69
Էլ. փոստ`