Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/46870/02/21 քաղաքացիական գործով Լալա Նազարի Վարդանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

31.03.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երրորդ անձ՝ Խնդակ Վլադիմիրի Վարդանյանին
ՀՀ, Արարատի մարզ, ք.Մասիս, գ.Արևաբույր, Բաղրամյան փող․, տուն 4


ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Արմենիա Ինշուրանս>> ԱՍՊԸ-ի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ <<Ավտո էքսպերտ փորձագիտական>> ՍՊԸ-ի (այսուհետ նաև՝ Պատասխանող), երրորդ անձինք՝ <<Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո>> ՀԿ-ի, <<Սիլ Ինշուրանս >> ԱՓԲԸ-ի, Լալա Նազարի Վարդանյանի, Խնդակ Վլադիմիրի Վարդանյանի կրկնակի փորձաքննության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոնշյալ քաղաքացիական գործով դատական նիստի օր է սահմանվել 2023 թվականի ապրիլի 27-ին, ժամը 15:00-ին (ք.Երևան, Հալաբյան 41ա 11-րդ հարկ, դատական նիստերի թիվ 9 դահլիճ, հեռ. 51-18-13), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`