Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/26455/02/22 քաղաքացիական գործով Հովհաննես Սամվելի Մինասյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

31.03.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի Լիդա Աշոտի Հովհաննիսյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Գևորգ Ալբերտի Բաբայանի (այսուհետ` նաև Պատասխանող), վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Հովհաննես Սամվելի Մինասյանի և Անդրանիկ Գրիշայի Ասծատրյանի (այսուհետ` նաև Երրորդ անձինք)՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, քաղաքացիական գործի նյութերը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Լիդա Աշոտի Հովհաննիսյանի ընդդեմ Գևորգ Ալբերտի Բաբայանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Հովհաննես Սամվելի Մինասյանի և Անդրանիկ Գրիշայի Ասծատրյանի՝ առոչինիչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Քաղաքացիական գործը դատաքննության նշանակել 19.06.2023 թվականին, ժամը 11:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`