Թիվ Եդ/58075/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցում
02.04.2023
Պատասխանող՝ Սմբատ Սեյրանի Կյուրեղյանին
/ ՀՀ, ք.Երևան, Դեմիրճյան փողոցի 1-ին շենքի թիվ 50/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի <<Էլիտ գրուպ>> ՓԲ ընկերության ընդդեմ Սմբատ Սեյրանի Կյուրեղյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ/58075/02/21 քաղաքացիական գործը:
Տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023թ. սեպտեմբերի 27-ին, ժամը 12։00-ին (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7) և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԷԼԻԶԱԲԵԹ ՓԱՆՈՍՅԱՆ
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա
Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)
Էլ. փոստ`