Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ2/0023/02/23 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցում

06.04.2023

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3 մաս

ԼԴ2/0023/02/23 N Ե _____ /23
06 ապրիլի 2023 թ.
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Պատասխանող՝ Ռուզաննա Գագիկի Դավոյանին
/ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Նարեկացի փողոց, շենք 39, բն. 47 /

Երրորդ անձանց՝ Անժիկ Մարտունի Դավոյանին
Ռուսլան Գագիկի Դավոյանին
Սուսաննա Գագիկի Դավոյանին
Սյուզաննա Գագիկի Դավոյանին
/ՀՀ, Լոռու մարզ, գ. Աքորի, 5-րդ փողոց, տուն 8/

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.03.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության հայցն ընդդեմ Ռուզաննա Գագիկի Դավոյանի՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Գագիկ Արամայիսի Դավոյանի, Անժիկ Մարտունի Դավոյանի, Սուսաննա Գագիկի Դավոյանի, Սյուզաննա Գագիկի Դավոյանի և Ռուսլան Գագիկի Դավոյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Պատասխանող՝ Ռուզաննա Գագիկի Դավոյանին, երրորդ անձինք՝ Անժիկ Մարտունի Դավոյանին, Ռուսլան Գագիկի Դավոյանին, Սուսաննա Գագիկի Դավոյանին և Սյուզաննա Գագիկի Դավոյանին հասցեագրված փոստային ծրարները հետ են վերադարձվել դատարան:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 07-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարման՝ տեղեկացվում է, որ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.03.2023 թվականի ,,Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին,, որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը, դատավարական իրավունքների և պարտականությունների, դրանց չկատարման դատավարական հետևանքների վերաբերյալ ծանուցումը դատավարության մասնակցի կողմից ծանոթանալու նպատակով դեպոնացված են ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրում:

Հասցե` ՀՀ ԼՄ ք. Տաշիր, Ջահուկյան 19

Հեռ..` (0254)2-25-15

Էլ. փոստ`