Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/3718/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.04.2023

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

հայցվոր և հակընդդեմ հայցով պատասխանող` «ԼՈՌԻ ԲԻՅՐ» ՍՊԸ-ին
տնօրեն՝ Ռաֆայել Գալստյան
հասցեն` ք.Երևան, Վ.Տերյան 105/1, գրասենյակ 607

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ԼՈՌԻ ԲԻՅՐ» ՍՊԸ-ի ընդդեմ «Քվիմագո» ՍՊԸ-ի` «Քվիմագո» ՍՊԸ-ի՝ համապատասխան դասի գարեջուր ապրանքի մասով ապրանքային նշանի գրանցումը (իրավական պահպանության տրամադրումը) ՀՀ տարածքում չեղյալ հայտարարելու պահանջի մասով և ըստ հակընդդեմ հայցի «Քվիմագո» ՍՊԸ-ի ընդդեմ «ԼՈՌԻ ԲԻՅՐ» ՍՊԸ-ի՝ ապրանքային նշանի օգտագործումը արգելելու պահանջի մասին:
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 02․05․2023 թվականին, ժամը 16:00-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկում եմ նշված օրը և ժամին ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:




ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա․ՄԱՐՏԻՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`