Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գործ ԵԴ/2110/02/23

10.04.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ.` (010) 20-97-01, www.court.am
№ ԴԴ-20/Ե-
Գործ ԵԴ/2110/02/23
<<3>> ապրիլի 2023թ.

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

Պատասխանող՝ <<Նաիրի Ինշուրանս>> ԱՍՊ ընկերությանը
/ք.Երևան, Ավետ Ավետիսյան 116/1/

Պատասխանող՝ <<Ռոսգոսստրախ-Արմենիա>> ԱՓԲ ընկերությանը
/ ք.Երևան, Հյուսիսային պող. 1/

Պատասխանող՝ <<Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո>>
հասարակական կազմակերպությանը
/ ք.Երևան, Հանրապետության 22, տարածք 2/

Պատասխանող՝ <<Ավտո էքսպերտ փորձագիտական>> ՍՊ ընկերությանը
/ ք.Երևան, Շահամիր Շահամիրյան փող., 1 շ., 123-124 բն./

Երրորդ անձ՝ <<Անկախ փորձագիտական ինստիտուտ>> ՍՊ ընկերությանը
/ ք.Երևան, Շրջանային փող., 2/2 շ., 411 գրասենյակ/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Արթուր Ստեփանյան) 24.01.2023թ. որոշմամբ վարույթ է ընդունվել Արմեն Սահակյանի ընդդեմ <<Նաիրի Ինշուրանս>> ԱՍՊ ընկերության, <<Ռոսգոսստրախ-Արմենիա>> ԱՓԲ ընկերության, <<Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո>> հասարակական կազմակերպության, <<Ավտո էքսպերտ փորձագիտական>> ՍՊ ընկերության, երրորդ անձ՝ <<Անկախ փորձագիտական ինստիտուտ>> ՍՊ ընկերության՝ պատահարի առաջացման պատճառների կրկնակի փորձաքննության եզրակացությունն անվավեր ճանարելու և որպես հետևանք՝ դրա հիման վրա որոշում-ծանուցումներն անվավեր ճանաչելու, ինչպես նաև պատահարի առաջացման պատճառների առաջնային փորձաքննության եզրակացությունն իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք՝ դրա հիման վրա որոշում-ծանուցումներին օրինական ուժ տալու և դրանց հիման վրա Անուշ Սարգսյանին ապահովագրական հատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցադիմումը, որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:



Նույն դատարանը 03.04.2023թ. որոշում է կայացրել նախնական դատական նիստ նշանակելու մասին, որը ևս օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ: Նշված որոշման համաձայն՝ սույն քաղաքացիական գործով հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 2023 թվականի մայիսի 18-ին, ժամը 09:30-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Արաբկիր նստավայր, ք.Երևան, Հ.Ներսիսյան 10):
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Կ. ԴԱՎԻԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` 010-20-97-01

Էլ. փոստ`