Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՎԴ2/0350/02/22 քաղաքացիական գործով

11.04.2023

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Թիվ ԱՎԴ2/0350/02/22 քաղաքացիական գործով պատասխանող՝
Սեդա Ջանիբեկի Պապիկյանին
ՀՀ, Արարատի մարզ, գ.Գետազատ, Տերյան փ., տ. 35

ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Մատինյան) որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԱՎԴ2/0350/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի <<ԱՐԵԳԱԿ>> ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության ընդդեմ Սեդա Ջանիբեկի Պապիկյանի, երրորդ անձինք՝ Նորիկ Ռուբիկի Հովհաննիսյանի, Զարուհի Վոլոդյայի Հովհաննիսյանի, Լիլիթ Նորիկի Հովհաննիսյանի, Սեդա Նորիկի Հովհաննիսյանի, Ռոբերտ Նորիկի Հովհաննիսյանի` ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքի բաժնեմասն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Պատասխանող՝ Սեդա Ջանիբեկի Պապիկյանին ՀՀ, Արարատի մարզ, գ.Գետազատ, Տերյան փ., տ. 35 հասցեով ուղարկված ծանուցումը հետ է վերադարձվել դատարան` <<չպահանջված>> նշումով:
Հայտնվում է, որ վերը նշված քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2023 թվականի հունիսի 13-ին, ժամը 10:40-ին, դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):


Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +37423522387

Էլ. փոստ`