Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/49037/02/22 քաղաքացիական գործով Անահիտ Հարությունյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

14.04.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

ԵԴ/49037/02/22

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

03.10.2022 թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Փիլոսյանը, ծանոթանալով «Գուդկրեդիտ» լուծարվող ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայցադիմումին և կից փաստաթղթերին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Գուդկրեդիտ» լուծարվող ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը 20.09.2022 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Անահիտ Հարությունյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որը դատավոր Ա. Փիլոսյանին է հանձնվել 23.09.2022 թվականին։
Ծանոթանալով հայցադիմումին և կից փաստաթղթերին` գտնում եմ, որ դրանք ներկայացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին համապատասխան, հետևաբար հայցադիմումը անհրաժեշտ է ընդունել վարույթ:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի՝ հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջներն առաջին ատյանի դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով: Արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշվում է հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ 1-ին և 2-րդ մասերի՝ առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:
Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ նշվում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում
Դատարանը, նկատի ունենալով, որ հայցվորի կողմից ներկայացվել է հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջ, գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով և եզրափակիչ դատական ակտը հրապարակել 03.02.2023 թվականին ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով`

Ո Ր Ո Շ Ե Ց

«Գուդկրեդիտ» լուծարվող ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության հայցն ընդդեմ Անահիտ Հարությունյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունել վարույթ:
Թիվ ԵԴ/49037/02/22 քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով և եզրափակիչ դատական ակտը ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել 03.02.2023 թվականին:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ։


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՓԻԼՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`