Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Մարիամ Դեկոր» ՍՊԸ-ի սնանկության գործով դատական ծանուցագիր, (գործ թիվ ՍնԴ/0892/04/23):

18.04.2023

Հայտատու` ՀՀ Սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

№ ԴԴ – 9.2 -
Գործ N ՍնԴ/0892/04/23
18 ապրիլի 2023թ.
«Մարիամ Դեկոր» ՍՊԸ-ին
/հասցեն՝ ք. Երևան, Աթոյան անցղ. շենք 8, բն. 19/


Տեղեկացվում է, որ ՀՀ սնանկության դատարանը 24.03.2023թ. որոշմամբ վարույթ է ընդունել ՀՀ Պետական Եկամուտների կոմիտեի դիմումը դիմումը «Մարիամ Դեկոր» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Միաժամանակ պարզաբանվում է, որ եթե սույն ծանուցումն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում գրավոր չվիճարկվի Ընկերության սնանկությունը, ապա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, առանց դատական նիստ հրավիրելու կքննվի Ընկերությանը սնանկ ճանաչելու մասին դիմումը:
2023թ. մարտի 24-ին Դատարանի կողմից «Մարիամ Դեկոր» ՍՊԸ-ին է ուղարկվել նշված սնանկության գործով դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, դիմումը և դիմումին կից փաստաթղթերը, սակայն ուղարկված դատավարական փաստաթղթերը վերադարձվել են Դատարան։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատարանը «Մարիամ Դեկոր» ՍՊԸ-ին ծանուցում է, որ վերը նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ սնանկության դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով։

ԴԱՏԱՎՈՐ՝ Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Դատավորի օգնական` Լ.Ալեքսանյան

Հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` +37493793797

Էլ. փոստ`