Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ՈՒայթ Սթոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով դատական ծանուցագիր (գործ՝ թիվ ՍնԴ/1007/04/23)

18.04.2023

Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 5-րդ մաս

№ ԴԴ – 9.2 -
Գործ N ՍնԴ/1007/04/23
14 ապրիլի 2023թ.




«ՈՒայթ Սթոր» ՍՊԸ-ին
/հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Դեմիրճյան փող., 31/42/





Տեղեկացվում է, որ ՀՀ սնանկության դատարանի 31.03.2023թ. որոշմամբ վարույթ է ընդունվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումը` «ՈՒայթ Սթոր» ՍՊԸ-ին (պետական հաշվառման համարը՝ 286.1101187043, գրանցման ամսաթիվը՝ 16.07.2021թ., ՀՎՀՀ՝ 02843982, հասցեն՝ ՀՀ, ք.Երևան, Դեմիրճյան փող., 31/42) սնանկ ճանաչելու պահանջի մասին: Կից ուղարկվում է դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և դիմումը:
Միաժամանակ պարզաբանվում է, որ եթե վերը նշված դիմումը և որոշումն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում գրավոր չվիճարկվի «ՈՒայթ Սթոր» ՍՊԸ-ի սնանկությունը, ապա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, առանց դատական նիստ հրավիրելու կքննվի «ՈՒայթ Սթոր» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու մասին դիմումը:




Դատավոր Ա.Խաչատրյանի օգնական՝ Ա.Ջանոյան

Հասցե` ք.Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +37498393737

Էլ. փոստ`