Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/43904/02/22

21.04.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
199-րդ, 200-րդ հոդվածներով և 41-րդ գլխի կանոններով

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/43904/02/22
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«21» ապրիլի 2023 թվական քաղաք Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Խաչատրյանը, նախնական դատական նիստում քննության առնելով «Ակբա Բանկ» ԲԲ ընկերության ընդդեմ Արման Հովհաննեսի Խաչատրյանի, Վարազդատ Արթուրի Հարությունյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործը,
ՊԱՐԶԵՑ
Հայցվոր <<Ակբա Բանկ>> ԲԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Արման Հովհաննեսի Խաչատրյանի և Վարազդատ Արթուրի Հարությունյանի՝ գումարի բռնագանձման պահանջների մասին:
Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /այսուհետ՝ Դատարան/ դատավոր Գ. Խաչատրյանին մակագրվել է 24.08.2022 թվականին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել` 26.08.2022 թվականին:
Դատարանի 02.09.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Նույն օրվա մեկ այլ որոշմամբ հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:
05.12.2022 թվականի Դատարանի որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ:
07.01.2023 թվականին ուժի մեջ մտած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական ՀՕ-575-Ն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործում են՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (…):
Գործին մասնակցող անձինք 21.04.2023 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ գլխով սահմանված պահանջներին համապատասխան, սակայն դատական նիստին չեն ներկայացել, հայցվոր կողմը խնդրել է գործի քննությունը իրականացնել իրենց բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածով, դատական նիստն անցկացրել է կողմերի բացակայությամբ:
Դատարանը, 21.04.2023 թվականի դատական նիստին համարելով, որ առկա է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հիմքեր, եկել է հետևյալ եզրահանգման.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի Դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ, իսկ 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ նշվում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը, իսկ 298-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ենթակա է հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, իսկ 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում, իսկ 3-րդ մասի համաձայն՝ ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ, իսկ 4-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
«ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատական ատյանում վարույթը եզրափակող դատական ակտերը (այսուհետ՝ եզրափակիչ դատական ակտ), իսկ օրենքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը ենթակա են պարտադիր հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:
Վերոգրյալի հիման վրա Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստում Դատարանի կողմից իրականացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության 167-րդ հոդվածով սահմանված դատավարական գործողությունները, իսկ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին Դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ՝ մասնավորապես պատասխանողներ՝ Արման Հովհաննեսի Խաչատրյանը, Վարազդատ Արթուրի Հարությունյանը չեն առարկել հայցի դեմ կամ չեն ներկայացրել հակընդդեմ հայց, միևնույն ժամանակ Դատարանը հաշվի առնելով, որ դեռևս նախնական դատական նիստը չի ավարտվել, ուստի գտնում է, որ քաղաքացիական գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով, իսկ Դատարանի` եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 2023 թվականի հունիսի 05-ին:
Ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ հոդվածներով և 41-րդ գլխի կանոններով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ըստ հայցի «Ակբա Բանկ» ԲԲ ընկերության ընդդեմ Արման Հովհաննեսի Խաչատրյանի, Վարազդատ Արթուրի Հարությունյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
2. Թիվ ԵԴ/43904/02/22 քաղաքացիական գործով դատարանի եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 2023 թվականի հունիսի 05-ին:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Գ.ԽԱՉԱՏՐՅԱՆ



Հասցե` Մովսես Խորենացի 162ա

Հեռ..` 010-57-66-04

Էլ. փոստ`