Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/8882/02/23 քաղաքացիական գործով Արման Մաթևոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

25.04.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/8882/02/23

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին

20 մարտի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով Կարեն Կարապետյանի, Նարենա Մոսիկյանի, Ռաֆիկ Մոսիկյանի, Արթուր Մելքոնյանի, Մայրանուշ Մելքոնյանի, Հովհաննես Կոբալյանի ներկայացուցիչ Կարինե Բաղդասարյանի կողմից ներկայացված հայցադիմումին /այսուհետև՝ նաև հայցադիմում/ ընդդեմ Արման Մաթևոսյանի, երրորդ անձ՝ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջան՝ հյուրանոցային ծառայությունների կազմակերպման գործունեությունը դադարեցնելուն պարտավորեցնելու և բազմաբնակարան շենքում ոչ նպատակային հասարակական գործունեություն ծավալելը արգելելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

Հայցադիմումը ներկայացվել և դատավորին է մակագրվել 09.03.2023թ. և դատավորի աշխատակազմին է հանձնվել 10.03.2023թ.:
Հայցադիմումը բավարարում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջներին, բացակայում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածներով սահմանված՝ հայցադիմումի ընդունումը մերժելու կամ հայցադիմումը վերադարձնելու հիմքերը, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը

ՈՐՈՇԵՑ

Հայցադիմումն ընդունել վարույթ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`