Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/10528/02/21 քաղաքացիական գործով Արմեն Մարտիկի Մելքոնյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

25.04.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/10528/02/21

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և
նախնական դատական նիստ նշանակելու մասին

22 մարտի 2023թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետև՝ նաև Դատարան) դատավոր Ա.Մկրտչյանս, ծանոթանալով ԵԴ/10528/02/21 քաղաքացիական գործին

ՊԱՐԶԵՑԻ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Հովսեփյան) վարույթում քննվել է քաղաքացիական գործն ըստ հայցի Հովիկ Մարտիկի Մելքոնյանի ընդդեմ Մարտիկ Նահապետի Մելքոնյանի, Արմեն Մարտիկի Մելքոնյանի, Նահապետ Մարտիկի Մելքոնյանի, Գոհար Մարտիկի Մելքոնյանի, անչափահաս Վարդան Արմենի Սարգսյանի օրինական ներկայացուցիչ Գոհար Մելքոնյանի՝ ժառանգություն ընդունելու, բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքից բաժնեմասը առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում՝ հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Դատավոր Ս.Հովսեփյանի լիազորությունները դադարեցվելու կապակցությամբ քաղաքացիական գործը 10.03.2023թ. մակագրվել է դատավոր Ա.Մկրտչյանին և 15.03.2023թ. հանձնվել դատավորի աշխատակազմին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը

ՈՐՈՇԵՑ

ԵԴ/10528/02/22 քաղաքացիական գործն ընդունել վարույթ:
Հրավիրել նախնական դատական նիստ՝ 2023 թ. հուլիսի 18-ին, ժամը 11:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`