Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/52148/02/22 քաղաքացիական գործով Հայկուշ Ռազմիկի Գյուլումյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

25.04.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ԴԴ 9.1

Հայկուշ Ռազմիկի Գյուլումյանին
/ք. Երևան, Արշակունյաց պող․, 324/6 տ/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Ս. Սահակյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/52148/02/22 քաղաքացիական գործը ըստ հայցի` “Ռոսգոսստրախ–Արմենիա» ԱՓԲԸ-ի հայցն ընդդեմ Հայկուշ Ռազմիկի Գյուլումյանի, Սանդրո Ռաֆիկի Գրիգորյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` «Աջափնյակ-2», հասցեն` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, դատական նիստերի դահլիճ 8/ թիվ ԵԴ/52148/02/22 քաղաքացիական գործով 08.05.2023թ.–ին, ժամը 11:10-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:
Կից ուղարկվում է որոշումը` նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ:

Առդիր` որոշումը` 01 թերթ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ. ՍԱՖԱՐՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13 (436)

Էլ. փոստ`