Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գործ ՇԴ1/0506/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

28.04.2023

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
3101, ք.Գյումրի, Անկախության հր. 7, հեռ. 0312 58559, էլ. փոստի հասցե՝ shirak@court.am
Գործ ՇԴ1/0506/02/22
«10» ապրիլի 2023 թվական
ՇԴ25 Ե-

ՀԱՅՑՎՈՐ Ազնիվ Սամվելի Համբարյանին
(հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գյուղ Ազատան, փողոց 1, տուն 37)

Տեղեկացվում է, որ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Քյուրքչյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Ազնիվ Սամվելի Համբարյանի ընդդեմ Կարինե Գրիգորի Բարսեղյանի, Արմեն Ջիվանի Ասոյանի, Ազատան համայնքի, երրորդ անձինք ՀՀ «Շիրակի մարզ» նոտարական տարածքի նոտար Ռիտա Նարոյանի, ՀՀ «Շիրակի մարզ» նոտարական տարածքի նոտար Տաթևիկ Տաշչյանի և ՀՀ կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու և որպես հետևանք անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումներն անվավեր ճանաչելու և անբարեխիղճ տիրապետումից հողատարածքն ազատելու պահանջների մասին քաղաքացիական գործով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է լսելու 26.04.2023 թվականին, ժամը 12:40-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Խնդրվում է ներկայանալ դատական նիստին անձը հաստատող փաստաթղթով:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Դատավոր Ա.Քյուրքչյանի օգնական Ա. Հախվերդյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 0312 58559

Էլ. փոստ`