Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԳԴ4/0513/02/21 քաղաքացիական գործով որպես պատասխանողներ Վահագն Գագիկի Համբարձումյանի, Գագիկ Վաղինակի Համբարձումյանի, Վաղինակ Գագիկի Համբարձումյանի և Նելլի Ռազմիկի Պողոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

28.04.2023

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

պատասխանողներ –Վահագն Գագիկի Համբարձումյանին, Գագիկ Վաղինակի Համբարձումյանին, Վաղինակ Գագիկի Համբարձումյանին, Նելլի Ռազմիկի Պողոսյանին
//ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Վարսեր, 1 փող․, տուն 38/


Դուք հանդիսանում եք թիվ ԳԴ4/0513/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի <<Արարատբանկ>> ԲԲ ընկերության ընդդեմ Վահագն Գագիկի Համբարձումյանի, Վաղուշ Գևորգի Համբարձումյանի, Շուշիկ Ղևոնդի Համբարձումյանի, Գագիկ Վաղինակի Համբարձումյանի, Վաղինակ Գագիկի Համբարձումյանի և Նելլի Ռազմիկի Պողոսյանի` բռնագանձում տարածելու համար ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, որպես պատասխանողներ։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ դատական նիստը նշանակված է 4 հուլիսի 2023թ.–ին ժամը 11:00-ին, ք. Սևան, Աբովյան 6/1 հասցեում։
Դուք ծանուցվում եք նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին անձնագրով ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /հասցե ք. Սևան, Աբովյան 6/1, նիստերի դահլիճ N 4/։
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։

ԴԱՏԱՎՈՐ Լ. ՆԵՐՍԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1

Հեռ..` (0261) 2-02-33

Էլ. փոստ`