Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՎԴ1/0028/04/16 սնանկության գործով գրություն

02.05.2023

Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


«Հարությունյան Խաս» ՍՊԸ-ի տնօրեն Հարություն Հարությունյանին
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գ․ Հերմոն 1-ին փ․ 1-ին փակուղի 3 տուն

Հայտնվում է, որ ՀՀ սնանկության դատարանի դատավոր Ա․Հովհաննիսյանի վարույթում է գտնվում թիվ ԱՎԴ1/0028/04/16 սնանկության գործն ըստ դիմումի ՀՀ ՊԵԿ-ի՝ «Հարությունյան Խաս» ՍՊԸ-ն սնանկ ճանաչելու պահանջի մասին։ Սնանկության դիմումը 26․05․2016թ․ որոշմամբ ընդունվել է վարույթ։
Տեղեկացվում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա վիճարկելու ժամկետն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին` սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում:
Առարկությունը կարող է ներկայացվել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք․Երևան, Օտյան 53/2, հեռախոս՝ 094-94-93-02/։

Դատավոր՝ Արտաշես Հովհաննիսյան
Դատավորի օգնական՝ Լիանա Ալիխանյան

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37494949302

Էլ. փոստ`