Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ՍնԴ/3072/04/22 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ:

05.05.2023

Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԹԻՎ ՍնԴ/3072/04/22 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Լիանա Էռնստի Վարդանյանին
(հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Բաշինջաղյան փողոց, 2 նրբ., շ. 6, բն. 15)

Գևորգ Հայկազի Բադալյանի (անձնագիր՝ AU0594956, տրված՝ 25.01.2022թ., 019-ի կողմից, հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հանրապետության փողոց, շ.1/2, բն. 29) կողմից 2022 թվականի հոկտեմբերի 24-ին դիմում է մուտքագրվել Դատարան՝ Լիանա Էռնեստի Վարդանյանին (անձնագրային տվյալները բացակայում են, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Բաշինջաղյան փողոց, 2 նրբ., շ. 6, բն. 15) սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Դատարանի 2023 թվականի ապրիլի 03-ի որոշմամբ Գևորգ Հայկազի Բադալյանի դիմումը՝ Լիանա Էռնստի Վարդանյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ և Լիանա Էռնստի Վարդանյանի սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Արամ Էդիկի Խաչատրյանը:
Դիմումը վարույթ ընդունելու մասին Դատարանի 2023 թվականի ապրիլի 03-ի որոշումը, դիմումի օրինակը և կից փաստաթղթերի պատճենները և սնանկությունը վիճարկելու իրավունքի մասին ծանուցումը 2023 թվականի ապրիլի 04-ին ուղարկվել են պարտապան Լիանա Էռնստի Վարդանյանին՝ ՀՀ, ք. Երևան, Բաշինջաղյան փողոց, 2 նրբ., շ. 6, բն. 15 հասցեով, որոնք պարունակող առաքանին 2023 թվականի ապրիլի 14-ին հետ է վերադարձվել Դատարան՝ «Չի պահանջվել» նշումով։
Դիմումը վարույթ ընդունելու մասին Դատարանի 2023 թվականի ապրիլի 03-ի որոշումը, դիմումի օրինակը և կից փաստաթղթերի պատճենները և սնանկությունը վիճարկելու իրավունքի մասին ծանուցումը 2023 թվականի ապրիլի 19-ին կրկին ուղարկվել են պարտապան Լիանա Էռնստի Վարդանյանին՝ ՀՀ, ք. Երևան, Բաշինջաղյան փողոց, 2 նրբ., շ. 6, բն. 15 հասցեով, որոնք պարունակող առաքանին 2023 թվականի մայիսի 03-ին հետ է վերադարձվել Դատարան՝ «Չի պահանջվել» նշումով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ յոթերորդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Թիվ ՍնԴ/3072/04/22 սնանկության գործով պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը և կից փաստաթղթերը, պարտապանին ուղարկված ծանուցումները, ինչպես նաև Դատարանի՝ դիմումը վարույթ ընդունելու, սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումները դեպոնացված են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Պարզաբանում. Համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ պարբերությունների՝ հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, պարտապանը պարտավոր է դատարան ներկայացնել սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը և կրում է դրանք չներկայացնելու պատճառով առաջացող իրավական հետևանքների ռիսկը։
Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Է. ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Օտյան 53/2

Հեռ..` (+374) 10-74-29-20

Էլ. փոստ`