Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/10042/02/20 քաղաքացիական գործով երրորդ անձ Լուսինե Սողոմոնի Հովսեփյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

11.05.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի Վիլհելմ-Ֆրիդրիխ Հոլթգրավեի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Հաջիկ Գելիջիի, Սողոմոն Հովսեփյանի, Հարություն Խաչատրյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ), վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք <<Սասստեքս>> ՍՊԸ-ի, Լուսինե Սողոմոնի Հովսեփյանի՝ բաժնեմասի առուվաճառքի պայմանագրերի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտելու և քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի Վիլհելմ-Ֆրիդրիխ Հոլթգրավեի ընդդեմ Հաջիկ Գելիջիի, Սողոմոն Հովսեփյանի, Հարություն Խաչատրյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք <<Սասստեքս>> ՍՊԸ-ի, Լուսինե Սողոմոնի Հովսեփյանի՝ բաժնեմասի առուվաճառքի պայմանագրերի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Քաղաքացիական գործը դատաքննության նշանակել 17.10.2023 թվականին, ժամը 15:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`