Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԿԴ/12838/02/22քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

24.05.2023

Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-ին կետ

ԿԴ/12838/02/22

Ինքնուրույն պահանջներ չներկայացնող
երրորդ անձ՝ Կարո Հարությունի Հարությունյան
Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան,
Երիտասարդական փողոց, 8 շենք, 29 բնակարան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ դատավոր՝ Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2023 թվականի մայիսի 5-ին
ուսումնասիրելով ըստ հայցի «Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ պատասխանող Գառնիկ Կարոյի Հարությունյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Կարո Հարությունի Հարությունյանի և Էլվիրա Իվանի Արտունյանի՝ անշարժ գույքից պատասխանողի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում՝ ընդհանուր գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և պատասխանողին հասանելիք գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին քաղաքացիական գործը
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
1. Ընկերության ներկայացուցիչը 2022 թվականի հոկտեմբերի 27-ին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ պատասխանող Գառնիկ Կարոյի Հարությունյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Կարո Հարությունի Հարությունյանի և Էլվիրա Իվանի Արտունյանի՝ անշարժ գույքից պատասխանողի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում՝ ընդհանուր գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և պատասխանողին հասանելիք գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Հայցադիմումը դատավոր Ա. Մուշեղյանին է մակագրվել 2022 թվականի հոկտեմբերի 28-ին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 2022 թվականի նոյեմբերի 2-ին:
Դատարանի դատավոր՝ Ա. Մուշեղյանիս կողմից 11.11.2022 թվականին կայացվել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում:
Հայցվորի կողմից հայցադիմումը և կից փաստաթղթերը ստացվել են 08.02.2023 թվականին և 10.02.2023 թվականին կրկին ներկայացվել Դատարան:
Հայցադիմումը դատավոր Ա. Մուշեղյանին է մակագրվել 2023 թվականի փետրվարի 14-ին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի փետրվարի 15-ին:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Ա. Մուշեղյանիս կողմից 24.02.2023 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
Պատասխանողի կողմից դատավարական փաստաթղթերը օրենքով սահմանված ժամկետներում և կարգով ստանալուց հետո Դատարան հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Քննարկվող դեպքում Պատասխանողն «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը ստացել է 15.04.2023 թվականին և վերջինիս կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, իսկ այն ներկայացնելու համար սահմանված ժամկետն ավարտվել է:
Նման պայմաններում դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ և 166-րդ հոդվածներով գտնում է, որ պետք է կայացվի նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ որոշում և այն ուղարկվի գործին մասնակցող անձանց:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
1. թիվ ԿԴ/12838/02/22 քաղաքացիական գործով նշանակել նախնական դատական նիստ 2023 թվականի հունիսի 13-ին ժամը 17:30-ին, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29

Հեռ..` (0224) 2-16-15

Էլ. փոստ`