Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ՍՆԴ/0897/04/23 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

29.05.2023

Հայտատու` ՀՀ Սնանկության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Պարտապան Բողոս Հայկազի Իշասյանին
(ք. Երևան, Օրբելի փ., թիվ 4/1)

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի (դատավոր՝ Ն. Հարությունյան) 2023 թվականի մարտի 23-ի որոշմամբ թիվ ՍնԴ/0897/04/23 սնանկության գործն ըստ դիմումի Հրայր Ամուրի Օհանյանի ընդդեմ Բողոս Հայկազի Իշասյանի՝ Բողոս Հայկազի Իշասյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ և գործի վարույթը վերսկսվել է:
Սնանկության գործը վարույթ ընդունելու և գործի վարույթը վերսկսելու մասին Դատարանի 2023 թվականի մարտի 23-ի որոշումը ուղարկվել է Բողոս Հայկազի Իշասյանին՝ ք. Երևան, Օրբելի փ., թիվ 4/1 հասցեով : Նշված փոստային առաքանին հետ է վերադարձվել Հայաստանի Հանրապետության սնանկության դատարան «Չի պահանջվել» նշումով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Թիվ ՍնԴ/0897/04/23 սնանկության գործը վարույթ ընդունելու և գործի վարույթը վերսկսելու մասին 2023 թվականի մարտի 23-ի Դատարանի որոշումը, ծանուցումը դեպոնացված են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Մ.ՊՈՂՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 010 743008

Էլ. փոստ`