Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/3735/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր

02.06.2023

Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Հայցվոր՝ Ա/Ձ Համլետինա Տոնականյանին
Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Արթիկ, Կոմիտասի փող., տ. 1

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի՝ անհատ ձեռնարկատեր Համլետինա Տոնականյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ 04.03.2021 թվականի թիվ 4142998 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Սույնով տեղեկացնում ենք, որ դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 8-ին, ժամը 14:40-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 1-ին դահլիճ)։ Նշված օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր, սոցիալական քարտ՝ առկայության դեպքում և այլն):
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։


ԴԱՏԱՎՈՐ Ս. ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ` ՆԱԶԵԼԻ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410 29-31-07

Էլ. փոստ`