Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ՍնԴ/3728/04/22 սնանկության գործով դատական ծանուցագիր:

09.06.2023

Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


ԹԻՎ ՍնԴ/3728/04/22 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Անհատ ձեռնարկատեր Իզաբելլա Ռոբերտի Սիրունյանին
(հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Բագրատունյաց փող. 5/3)

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/3728/04/22 սնանկության գործն ըստ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դիմումի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Իզաբելլա Ռոբերտի Սիրունյանի՝ անհատ ձեռնարկատեր Իզաբելլա Ռոբերտի Սիրունյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին:
2023 թվականի փետրվարի 27-ին (www. հaypost.am կայքի տվյալների համաձայն՝ առարկությունը պարունակող թիվ LO108299635AM առաքանին փոստային ծառայությանն է հանձնվել 27.02.2022թ.-ին՝ առարկությունը ներկայացնելու համար օրենքով սահմանված 15-օրյա ժամկետի պահպանմամբ, նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 4-6-րդ մասերի իրավակարգավորումները) անհատ ձեռնարկատեր Իզաբելլա Ռոբերտի Սիրունյանի ներկայացուցիչ Վարսինե Հարությունյանի կողմից Դատարան է մուտքագրվել Պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի դեմ առարկություն:
Անհատ ձեռնարկատեր Իզաբելլա Ռոբերտի Սիրունյանին սնանկ ճանաչելու հարցի լուծման համար նշանակված 2023 թվականի մարտի 07-ին և 2023 թվականի ապրիլի 10-ին հրավիրված դատական նիստերի ծանուցագրերը ստացվել են Պարտապան անհատ ձեռնարկատեր Իզաբելլա Ռոբերտի Սիրունյանի կողմից, իսկ 2023 մայիսի 11-ին և 2023 թվականի հունիսի 09-ին հրավիրված դատական նիստերի ծանուցագրերը հետ են վերադարձվել դատարան՝ «Չի պահանջվել» նշումով:
Պարտապանի կողմից ներկայացված առարկությունների քննարկման համար 2023 թվականի հունիսի 09-ին ժամը 16:00-ին նշանակված դատական նիստը Դատարանի արձանագրային որոշմամբ հետաձգվել է և նշանակվել է այլ հերթի՝ 2023 թվականի հունիսի 30-ին, ժամը՝ 17:00-ին Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի շենքում, թիվ 2 դատական նիստերի դահլիճում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Թիվ ՍնԴ/3728/04/22 սնանկության գործով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կողմից 2023 թվականի մարտի 17-ին Դատարան ներկայացված դիրքորոշումը և դատական նիստերի վերաբերյալ ծանուցումները դեպոնացված են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Է. ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Օտյան 53/2

Հեռ..` (+374) 10-74-29-20

Էլ. փոստ`