Թիվ ՇԴ/2489/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր:
09.06.2023
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7, էլ. փոստ` shirak@court.am, Հեռ. 0312-5-0183
ԴԴ-25-
29 մայիսի 2023թ.
Թիվ ՇԴ/2489/02/23 քաղաքացիական գործով
Պատասխանողներ՝
1.Վարազդատ Վաղինակի Գասպարյանին
/հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Ղուկասյան փող., տուն 141/
2.Սրապիոն Սուրենի Ավետիսյանին
/հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Ղուկասյան փող., տուն 141/1/
Տեղեկացվում է, որ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Հ. Աղաքարյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Աշոտ Հովհաննեսի Հովհաննիսյանի և Հովհաննես Տիգրանի Հովհաննիսյանի ընդդեմ Վարազդատ Վաղինակի Գասպարյանի և Սրապիոն Սուրենի Ավետիսյանի՝ ընդհանուր բակից բաժնեմաս առանձնացնելու պահանջի մասին:
Թիվ ՇԴ/2489/02/23 քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ՝ 2023թ․ հուլիսի 20-ին, ժամը 15:30-ին, ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրի թիվ 7 դատական նիստերի դահլիճում (հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Անկախության հր., 7-րդ շենք):
ՀՀ քաղաքացիական դատաարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
ԴԱՏԱՎՈՐ` Հ.ԱՂԱՔԱՐՅԱՆ
Դատավորի օգնական՝ Ա.Իկիլիկյան
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև դատական իշխանության պաշտոնական՝ www.court.am և դատական տեղեկատվական՝ www.datalex.am կայքերից:
Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7
Հեռ..` +37494728957
Էլ. փոստ`