Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/53261/02/22 քաղաքացիական գործով ծանուցում

13.06.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 99- րդ հոդվածի 3-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

ք.Երևան, Հալաբյան 41ա, հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420, 421), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak2@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com

Գործ թիվ ԵԴ/53261/02/22
<<12>> մայիսի 2023թ.

Քաղաքացիական գործով երրորդ անձ
Մարո Գևորգյանին
/ՀՀ, Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ռուբինյանց փ., 1ա, 62 բն/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Հ. Շահնազարյանի որոշմամբ՝ Արթուր Օնիկի Գևորգյանի ընդդեմ Արմեն Ալեքսանդրի Բաբայանի՝ 15.12.2016 թվականին կնքված անշարժ գույքի բաժնեմասի առուվաճառքի և հիփոթեքի թիվ G16/132018 պայմանագիրն անվավեր ճանաչելու, Ժորա Հարությունյանի և Սուսաննա Մելքոնյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, 07.04.2017 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի թիվ 1134 պայմանագիրը և այդ պայմանագրի հիման վրա 13.04.2017 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, 19.09.2018 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության թիվ 3716 պայմանագիրը և դրա հիման վրա 25.09.2018 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Միաժամանակ, Դատարանը 11.05.2023 թվականին որոշում է կայացրել գործը նախնական դատական նիստ նշանակելու մասին, որը ևս օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է Ձեզ: Նշված որոշման համաձայն՝ նախնական դատական նիստը նշանակվել է 14.06.2023 թվականին, 12:30-ին:
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան, 41ա):
Պարզաբանում եմ, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումները, ծանուցագիրը:
Տեղեկացնում եմ, որ գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը նախնական դատական նիստ նշանակելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:

Հարգանքով՝


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՀԱԼԱՋՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`