Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՇԴ/5428/02/19 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր

15.06.2023

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված




ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ք. Գյումրի, Անկախության հր. 7, հեռ. /0312/ 5 33 69, shirak@court.am

Ե-
ՇԴ/5428/02/19
18.05 2023 թվական

Պատասխանող՝ Խաչիկ Հովհաննեսի Բամբալյանի,
Հաբիբ Հովհաննեսի Բամբալյանի,
Սիրինե Վազգենի Վարդանյանի
Ներկայացուցիչ՝ Թամարա Յայլոյանին
(հասցե՝ ք. Գյումրի, Ս. Համբարձումյան 16/6 /


ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Սիլվա Հովհաննեսի Բամբալյանի, Արմինե Սարգսի Շաքարյանի և Անի Սարգսի Շաքարյանի ընդդեմ Խաչիկ Հովհաննեսի Բամբալյանի, Հաբիբ Հովհաննեսի Բամբալյանի, Սիրինե Վազգենի Վարդանյանի, պատասխանողի կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտե` բնակարանի նկատմամբ համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու, 13.08.2019 թվականին կնքված բնակարանի 2/3-րդ մասնաբաժնի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք` պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Տեղեկացվում եք այն մասին, որ քաղաքացիական գործով նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 20.06.2023 թվականին, ժամը՝ 12:00-ին:
Խնդրվում է նշված օրը ներկայանալ դատական նիստին՝ անձը հաստատող փաստաթղթով:


Կից ներակայացվում է 18.04.2023 թվականի տեղեկանքը:
Առդիր՝ «1» թերթ:


Դատավորի օգնական` Գ.Հակոբյան




Հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 031253369

Էլ. փոստ`