ԱՎԴ/2718/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Ֆիրուդին Մովսեսի Սահակյանին ուղղված դատական ծանուցագիր՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին.
15.06.2023
Պատասխանող՝ Ֆիրուդին Մովսեսի Սահակյանին
Հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, Արարատ, Սպանդարյան փող․, 9 շենք, 1բն․
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գ․ Կոստանյան) վարույթում է գտնվում ըստ հայցի «Գուդկրեդիտ» լուծարվող ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Ֆիրուդին Մովսեսի Սահակյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին։ Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, 99-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով այն, որ Ֆիրուդին Մովսեսի Սահակյանի՝ ՀՀ, Արարատի մարզ, Արարատ, Սպանդարյան փող․, 9 շենք, 1 բն․ հասցեով ուղարկված «Հայցադիմումը վարույթ ընդունելու, գործը պարզեցված վարույթի կարգով քննելու և հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը մերժելու մասին» դատարանի որոշումը, իրավունքների և պարտականությունների պարզաբանման վերաբերյալ գրությունը վերադարձվել է, դատավարական փաստաթղթերը դեպոնացվել են դատարանում՝ դրանք ստանալու և ծանոթանալու նպատակով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2023թ. հունիսի 28-ին, դատական իշխանության պաշտոնական՝ www.datalex.am կայք էջում:
Ձեր միջնորդությունները, ինչպես նաև պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող եք ներկայացնել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում (ՀՀ քաղաքացիական դատավարութան օրենսգրքի 299-րդ հոդված)։
Ի գիտություն․ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս․ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հասցե` Ք․ Եղեգնաձոր Միկոյան 23
Հեռ..` 0281-2-27-70,
Էլ. փոստ`