Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/16823/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

22.06.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

Պատասխանող՝ Վահե Թաթոյան

հասցեն՝ ՀՀ, ք. Ստեփանավան, Եկեղեցի փ., 1/4տուն


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Էդ. Ամալյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/16823/02/21 քաղաքացիական գործին ըստ հայցի ,Նաիրի Ինշուրանսե ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ պատասխանողներ Վահե Նորիկի Թաթոյանի, Արմինե Սարգսի Թաթոյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին՝

Դուք, Ձեր անձը հաստատող փաստաթղթով որպես պատասխանող /հայցվոր, հայցվորի ներկայացուցիչ, դիմող, դիմողի ներկայացուցիչ, հակընդդեմ պատասխանող, հակընդդեմ պատասխանողի ներկայացուցիչ,երրորդ անձի ներկայացուցիչ/, 2023թ. նոյեմբերի 23-ին, ժամը 11:00-ին հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրի վարչական շենք՝ դատավոր Էդ. Ամալյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/16823/02/21 քաղաքացիական գործով նախնական դատական նիստին մասնակցելու համար:

Դատական նիստերի դահլիճ թիվ 10

Ծանուցագիրը ստացա անձամբ----------------------------------------------------------------------------------------

Դատարանի հասցեն՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10

Դատավորի օգնական՝ Ժ. Ասատրյան


Գործ թիվ ԵԴ/16823/02/21


ՈՐՈՇՈՒՄ
Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին
20․02․2023թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը նախագահությամբ դատավոր` Էդ. Ամալյանի, քարտուղարությամբ Մ. Հովհաննիսյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ պատասխանողներ Վահե Նորիկի Թաթոյանի, Արմինե Սարգսի Թաթոյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին՝

ՊԱՐԶԵՑ

«Ռոսգոստրախ-Արմենիա» ԱՓԲ ընկերության ներկայացուցիչը 22․04․2021 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Դատարան) ընդդեմ Վահե Նորիկի Թաթոյանի, Արմինե Սարգսի Թաթոյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հայցադիմումը 22․04․2021 թվականին մակագրվել է դատավոր Ս. Իսկանդարյանին, ով իր 05․05․2021թ․-ի որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ։
Դատավոր Ս․Իսկանդարյանի լիազորությունների դադարեցման հիմքով քաղաքացիական գործը 19․05․2022թ-ին վերամակագրվել է դատավոր Էդ.Ամալյանին, ով իր 25․05․2022թ․-ի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունել է վարույթ և նշանակել է նախնական դատական նիստ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն՝
1. Ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
2. Գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք:
3. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցն ընդունում է, իսկ ապացույց ձեռք բերելուն ուղղված միջնորդությունը բավարարում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է դատարանի սահմանած ժամկետում տվյալ ապացույցը կամ միջնորդությունը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։
4. Եթե գործին մասնակցող մյուս անձինք հնարավորություն չեն ունեցել նախապես ծանոթանալու ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո ընդունված ապացույցին, ապա առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձանց տրամադրում է ողջամիտ ժամկետ` այդ ապացույցին ծանոթանալու, դրա վերաբերյալ դիրքորոշում, ներառյալ` այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի՝ սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Քննարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, դատարանը գտնում է, որ պետք է սահմանել ապացուցման ենթակա փաստերը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` բաշխել ապացուցման պարտականությունը հետևյալ կերպ` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածով՝ դատարանը․

ՈՐՈՇԵՑ
Թիվ ԵԴ/16823/02/21 քաղաքացիական գործով սահմանել գործի լուծման համար էական նշանակություն հետևյալ փաստերը՝
- «Ռոսգոստրախ Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի և Արմինե Թաթոյանի միջև ապահովագրության հարաբերությունների առկայությունը, այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
-ապահովագրական պատահար տեղի ունենալը, պատահարի պահը, պատահարի մասնակիցները, (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
-ապահովագրական պատահարի պատճառ հանդիսացած ավտոմեքենան, (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
-տուժողին /ներին/ պատճառված վնասի չափը, (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
-«Ռոսգոստրախ Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի կողմից տուժողին /ներին/ պատճառված վնասը հատուցված լինելը, հատուցման չափը, (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
-պատասխանողի յուրաքանչյուրի հանդեպ սուբրոգացիայի հիմքի առկայությունը, (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
-ապահովագրական վկայագրով սահմանված կարգով և ժամկետներում ապահովագրական պատահարի մասին հայցվորին տեղեկացնելու հանգամանքը, (այս փաստի ապացուցման բեռը կրում է պատասխանող կողմը),
Պատասխանողները պետք է ապացուցեն իրենց առարկությունների հիմքում ընկած փաստական հանգամանքները։
Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 19․06․2023 թվականը:
Սույն որոշումը ենթակա չէ բողոքարկման:

Դատավոր` Էդ. Ամալյան

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` (010-20-00-13)

Էլ. փոստ`