Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Քաղաքացիական գործ ԳԴ1/0049/02/23

23.06.2023

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն

Ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ
Աննա Վաչագանի Հարությունյանին
Հասցե`ՀՀ ք. Երևան, Վ. Շենգավիթ, 2 փ., 20/1 շ., բն. 44

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (դատավոր` Գ. Գրիգորյան) թիվ ԳԴ1/0049/02/23 քաղաքացիական գործով (ըստ հայցի «Արֆարմացիա» ՓԲԸ-ի ընդդեմ Մհեր Պարգևի Փանոսյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Աննա Վաչագանի Հարությունյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, պարտապանի հասանելի գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին) հրավիրվել է դատական նիստ։
Դատական նիստը տեղի կունենա Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Մարտունու նստավայրում 29.06.2023թ., ժամը 12:40-ին (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 9):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով):
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ԱՎԴԱԼՅԱՆ

Հասցե` ք. Մարտունի, Շահումյան 9

Հեռ..` (0262)- 4-48-47

Էլ. փոստ`