Թիվ ԼԴ/1844/02/21 քաղաքացիական գործով պատասխանող ԳԱՅԱՆԵ ԿԱՐԵՆԻ ՄՈՒՍԻՆՅԱՆԻՆ ուղղված դատական ծանուցագիր
27.06.2023
ԳԱՅԱՆԵ ԿԱՐԵՆԻ ՄՈՒՍԻՆՅԱՆԻՆ
/Հասցե`ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Բաթումի փող., 19 շենք, 36 բն./
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում թիվ ԼԴ/1844/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերութան ընդդեմ Գայանե Կարենի Մուսինյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ գործը քննվելու է պարզեցված վարույթի կարգով և եզրափակիչ դատական ակտի հրապարակումը նշանակվել է 2023 թվականի սեպտեմբերի 15-ին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումը ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10
Հեռ..` +374 255 2 22 03
Էլ. փոստ`