Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ2/0044/02/23 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթեր դեպոնացման վերաբերյալ հրապարակային ծանուցում

29.06.2023

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայր
ՀՀ քաղաքացիական դատարավարության օրենսգրքի 99-րդ հոդված

ԼԴ2/0044/02/23 N Ե _____ /23
29 հունիսի 2023 թ.
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Երրորդ անձինք՝ Լեռնիկ Լիպարիտի Հալիվորյանին
/ՀՀ, Լոռու մարզ, Ալավերդի համայնք, Ջիլիզա, 1 փողոց, տուն 1/

Աշոտ Լիպարիտի Հալիվորյանին
/ՀՀ, Լոռու մարզ, Ալավերդի համայնք, Ջիլիզա, 1 փողոց, տուն 3/

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 09.06.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել «Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերության հայցադիմումն ընդդեմ Արարատ Լիպարիտի Հալիվորյանի՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց՝ Լիպարիտ Անուշավանի Հալիվորյանի, Լիզա Նիկոլայի Հալիվորյանի, Լեռնիկ Լիպարիտի Հալիվորյանի, Արամայիս Լիպարիտի Հալիվորյանի և Աշոտ Լիպարիտի Հալիվորյանի՝ ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Երրորդ անձինք՝ Լեռնիկ Լիպարիտի Հալիվորյանին և Աշոտ Լիպարիտի Հալիվորյանին հասցեագրված փոստային ծրարները հետ են վերադարձվել դատարան:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 07-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարման՝ տեղեկացվում է, որ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 09.06.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը, դատավարական իրավունքների և պարտականությունների, դրանց չկատարման դատավարական հետևանքների վերաբերյալ ծանուցումը դատավարության մասնակցի կողմից ծանոթանալու նպատակով դեպոնացված են ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրում:



Դատավորի օգնական Ա. Թունյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Տաշիր, Ջահուկյան 19

Հեռ..` (0254)2-25-15

Էլ. փոստ`