Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/8636/02/23 քաղաքացիական գործով Արմինե Գալստյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

30.06.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/8636/02/23


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Պատասխանող ներգրավելու մասին

30 մայիսի 2023թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ա․ Մկրտչյանի, դռնբաց դատական նիստում քննության առնելով ԵԴ/8636/02/23 քաղաքացիական գործով հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդությունը,

ՊԱՐԶԵՑ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվում է քաղաքացիական գործն ըստ հայցի Անուշավան Հակոբյանի սնանկության գործով կառավարչի ընդդեմ Անուշավան Հակոբյանի, Անահիտ Նազարյանի՝ անշարժ գույքի վաճառքի պայմանագրի նկատմամբ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
Հայցվորի ներկայացուցիչը 30.05.2023թ. նախնական դատական նիստի ընթացքում ներկայացրել է միջնորդություն՝ նոր պատասխանող ներգրավելու մասին: Միջնորդությունը հիմնավորել է նրանով, որ պատասխանողի կողմից ներկայացված փաստաթղթի համաձայն՝ վեճի առարկա անշարժ գույքը օտարվել է Արմինե Վալերիկի Գալստյանին:
Դատարանը, քննարկելով ներկայացված միջնորդությունը, գտնում է, որ այն ենթակա է բավարարման՝ հետևյալ հիմնավորումներով․
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասի՝ հայցվորը, գտնելով, որ հայցը ներկայացվել է ոչ բոլոր անձանց դեմ, որոնք պետք է պատասխանեն այդ հայցով, մինչև նախնական դատական նիստի ավարտը կարող է առաջին ատյանի դատարանին ներկայացնել այդ անձանց որպես պատասխանող ներգրավելու վերաբերյալ գրավոր միջնորդություն:
Նույն իրավանորմի 2-րդ մասի համաձայն՝ նոր պատասխանող ներգրավելու մասին դատարանը կայացնում է որոշում՝ այն երեք օրվա ընթացքում ուղարկելով գործին մասնակցող անձանց, այդ թվում նաև՝ նոր պատասխանողին:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173, 199 և 200 հոդվածներով` Դատարանը

ՈՐՈՇԵՑ

1․ Թիվ ԵԴ/8636/02/23 քաղաքացիական գործով ներգրավել նոր պատասխանող՝ Արմինե Վալերիկի Գալստյանին:
2․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ։

ԴԱՏԱՎՈՐ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`