Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՎԴ/4611/02/22 քաղաքացիական գործի վերաբերյալ

30.06.2023

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Թիվ ԱՎԴ/4611/02/22 քաղաքացիական գործի վերաբերյալ

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԱՎԴ/4611/02/22 քաղաքացիական գործն ըստ Արշակ Վլադիկի Քամալյանի դիմումի՝ Էլինա Իվանովնա Միխալևային (ծնված՝ 10.05.1996 թվականին) անհայտ բացակայող ճանաչելու պահանջի մասին: Թիվ ԱՎԴ/4611/02/22 քաղաքացիական գործով հրավիրել է դատաքննություն 27.07.2023 թվականին ժամը 10։30-ին։ Էլինա Իվանովնա Միխալևային (ծնված՝ 10.05.1996 թվականին) վերջին հայտնի բնակության վայրի հասցեն եղել է՝ Արարատի մարզ, գ.Մրգանուշ, Աբովյան փողոց, տուն 19։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Դատավորն անհայտ բացակայողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմիններին, հայտնի վերջին գործատուին, ոստիկանության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին։
Սույն հայտարարությունը հրապարակվում է այն նկատառումով, որ որևէ անձի կողմից որևէ ձևով Սվետա Հայրապետի Հարությունյանի (ծնված 14.07.1949 թվականին, վերջին հայտնի բնակության վայրի հասցեն՝ Արարատի մարզ, Դալար գյուղ, Հ.Մանուկյան փողոց, 74 տուն) վերաբերյալ տեղեկություն հայտնի լինելու պարագայում մինչև մինչև դատական նիստը հայտնել դատարանին (հասցե՝ քաղաք Վեդի Թումանյան փողոց 1, էլեկտրոնային ձևով՝ E-mail: vedi@court.am, Հեռ. 0234-2-46-48)։

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան 1

Հեռ..` 23424648

Էլ. փոստ`