Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/1567/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

06.07.2023

Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։

Պատասխանողներ՝ Արտակ Եղիշի Աթաբեկյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Բլբուլյան փ., 84 շ., բն. 33

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝
Արշակ Եղիշի Աթաբեկյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Բլբուլյան փ., 84 շ., բն. 33

Լիլիթ Եղիշի Աթաբեկյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Բլբուլյան փ., 84 շ., բն. 33

Ջուլիետա Վովիկի Ղալումյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Բլբուլյան փ., 84 շ., բն. 33

Տաթևիկ Եղիշի Աթաբեկյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Բլբուլյան փ., 84 շ., բն. 33


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/1567/02/23

ՈՐՈՇՈՒՄ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06 հուլիսի 2023թ. ք. Նոյեմբերյան

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ն. Անանյան) (այսուհետ` Դատարան),

քննելով ըստ հայցի «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Արտակ Եղիշի Աթաբեկյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք` Արշակ Եղիշի Աթաբեկյանի, Լիլիթ Եղիշի Աթաբեկյանի, Ջուլիետա Վովիկի Ղալումյանի և Տաթևիկ Եղիշի Աթաբեկյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Ընկերության ներկայացրած հայցադիմումը վարույթ է ընդունվել Դատարանի 19.05.2023թ. որոշմամբ: Արտակ Եղիշի Աթաբեկյանը և Ջուլիետա Վովիկի Ղալումյանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետում և կարգով հայցադիմումի պատասխան կամ որևէ դիրքորոշում չեն ներկայացրել:
Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց՝ Արշակ Եղիշի Աթաբեկյանի, Լիլիթ Եղիշի Աթաբեկյանի և Տաթևիկ Եղիշի Աթաբեկյանի ծանուցումներն իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու (...) օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է նշանակել նախնական դատական նիստ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Նախնական դատական նիստ նշանակել 03.08.2023թ.՝ ժամը 17:45-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ն. ԱՆԱՆՅԱՆ



ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
4101, ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, հեռ.(0266) 2-22-02 tavush@court.am, court.am


ԴԴԱ-15/Ե_______________
« ___ » _______________ 2023թ․
Պատասխանողներ՝ Արտակ Եղիշի Աթաբեկյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Բլբուլյան փ., 84 շ., բն. 33

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝
Արշակ Եղիշի Աթաբեկյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Բլբուլյան փ., 84 շ., բն. 33

Լիլիթ Եղիշի Աթաբեկյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Բլբուլյան փ., 84 շ., բն. 33

Ջուլիետա Վովիկի Ղալումյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Բլբուլյան փ., 84 շ., բն. 33

Տաթևիկ Եղիշի Աթաբեկյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Բլբուլյան փ., 84 շ., բն. 33

Ուղարկվում է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Անանյան) կողմից թիվ ՏԴ/1567/02/23 քաղաքացիական գործով կայացված «Նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշումը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն գործով նախնական դատական նիստ է նշանակվել 03.08.2023թ.՝ ժամը 17:45-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում (հասցե՝ ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
 Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով):
 Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

Առդիր՝ «1» թերթ:

Դատավորի օգնական՝ Հ. Բաբաջանյան

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`