Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/4315/02/23 քաղաքացիական գործովՎազգեն Արշակյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

07.07.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/4315/02/23




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13-ը հունիսի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ա․ Մկրտչյանի, դռնբաց դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի Հասմիկ Արշակյանի ընդդեմ Վազգեն Արշակյանի՝ անշարժ գույքի նկատմամբ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին

Պ Ա Ր Զ Ե Ց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Սուքոյան) 10.01.2023թ. որոշմամբ քաղաքացիական գործից ըստ հայցի Վազգեն Վալդեմարի Արշակյանի ընդդեմ պատասխանող Հասմիկ Վալդեմարի Արշակյանի, երրորդ անձինք Աննա Քվենտինինի Հովհաննիսյանի, Գևորգ Վազգենի Արշակյանի, Արշակ Վազգենի Արշակյանի՝ փաստացի տիրապետմամբ ժառանգությունն ընդունված ժառանգ ճանաչելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Հասմիկ Արշակյանի ընդդեմ Վազգեն Արշակյանի՝ անշարժ գույքի նկատմամբ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, առանձնացվել է Հասմիկ Արշակյանի ընդդեմ Վազգեն Արշակյանի՝ անշարժ գույքի նկատմամբ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին հակընդդեմ հայցը, և գործին շնորհվել է ԵԴ/4315/02/23 համարը:
Դատավոր Ա.Սուքոյանի լիազորությունները դադարեցվելու կապակցությամբ քաղաքացիական գործը 02.02.2023թ. մակագրվել է դատավոր Ա.Մկրտչյանին և 08.02.2023թ. հանձնվել դատավորի աշխատակազմին:
Դատարանի 13.02.2023թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ, հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 23.03.2023թ., այնուհետև՝ 13.06.2023թ.:
Նախնական դատական նիստին ներկայացել է հայցվորի ներկայացուցիչը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը։
Նախնական դատական նիստում Դատարանը հայցվորի ներկայացուցչի հետ քննարկել է վերը հիշատակված հարցերը և գտնում է, որ կողմերի համար պետք է սահմանել ապացուցման պարտականություն:
Դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցման ենթակա են՝ ժառանգական գույքի առկայության և չափի, ժառանգությունը բացված լինելու, ժառանգությունը հայցվորի կողմից փաստացի տիրապետման հիմքով ընդունած լինելու, պատասխանողի՝ ժառանգությունից հրաժարվելու կամ ժառանգական գույքը փաստացի տիրապետման հիմքով ընդունած չլինելու վերաբերյալ փաստերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, վերը նշված փաստերի ապացուցման բեռը պետք է կրի հայցվորը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ 200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

ԵԴ/4315/02/23 քաղաքացիական գործով սահմանել ապացուցման հետևյալ պարտականությունը.
Հայցվոր Հասմիկ Արշակյանը պետք է ապացուցի ժառանգական գույքի առկայության և չափի, ժառանգությունը բացված լինելու, ժառանգությունը հայցվորի կողմից փաստացի տիրապետման հիմքով ընդունած լինելու, պատասխանողի՝ ժառանգությունից հրաժարվելու կամ ժառանգական գույքը փաստացի տիրապետման հիմքով ընդունած չլինելու վերաբերյալ փաստերը:
Ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանել մինչև 2023 թ. դեկտեմբերի 1-ը:
Նշանակել նախնական դատական նիստ՝ 2023 թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 10:30-ին:


ԴԱՏԱՎՈՐ Ա.ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`