Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/1922/02/23 քաղաքացիական գործով ծանուցում:

08.07.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/1922/02/23
<<10>> մայիսի 2023թ.
Քաղաքացիական գործով երրորդ անձ
Կարեն Սարաֆյանին
/ք.Երևան, Նորաշեն թղմ., 24, 126/



ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ <<Հայէկոնոմբանկ>> ԲԲ ընկերության ընդդեմ Կարեն Վարդանի Սարաֆյանի, երրորդ անձանց՝ Ելենա Զավենի Սարաֆյանի, Վարդան Սաշայի Սարաֆյանի, Ազատուհի Վարդանի Սարաֆյանի՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի 24-րդ շենքի թիվ 126-րդ հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ բաժնային սեփականություն սահմանելու, պարտապանի բաժնեմասն առանձնացնելու անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, վաճառքից ստացված գումարը համասեփականատերերի միջև բաշխելու և պատասխանողի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի հուլիսի <<11>>-ին, ժամը՝ <<11:45>>-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (ք. Երևան, Հալաբյան 41ա), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146 հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
- դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Հարգանքով՝

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ՊԱՎԼԻԿ ՓՈԼԱԴՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`