Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/53261/02/22 քաղաքացիականգործով ծանուցում:

08.07.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


Գործ թիվ ԵԴ/53261/02/22
<<14>> հունիսի 2023թ.
Քաղաքացիական գործով երրորդ անձ
Սուսաննա Մելքոնյանին
/ՀՀ, Արմավիր, Փարաքար, Րաֆֆու փ., 15 տ./

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Արթուր Օնիկի Գևորգյանի ընդդեմ Արմեն Ալեքսանդրի Բաբայանի՝ 15.12.2016 թվականին կնքված անշարժ գույքի բաժնեմասի առուվաճառքի և հիփոթեքի թիվ G16/132018 պայմանագիրն անվավեր ճանաչելու, Ժորա Հարությունյանի և Սուսաննա Մելքոնյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, 07.04.2017 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի թիվ 1134 պայմանագիրը և այդ պայմանագրի հիման վրա 13.04.2017 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, 19.09.2018 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության թիվ 3716 պայմանագիրը և դրա հիման վրա 25.09.2018 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի հուլիսի <<25>>-ին, ժամը՝ <<15:15>>-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (ք. Երևան, Հալաբյան 41ա), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146 հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
- դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:


Հարգանքով՝

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ՊԱՎԼԻԿ ՓՈԼԱԴՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`