Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/0519/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

11.07.2023

Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ
չներկայացնող երրորդ անձ`Վահրամ Յուրիկի Անանյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Բարանա փ. 10 տ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/0519/02/22

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06 հուլիսի 2023թ. ք. Նոյեմբերյան

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` Դատարան)՝

նախագահությամբ՝

քարտուղարությամբ՝ դատավոր Նարինե Անանյանի,

Ռուզաննա Մամյանի,
դռնբաց դատական նիստում քննարկելով ըստ հայցի «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Արշակ Յուրիկի Անանյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Յուրիկ Շավարշի Անանյանի, Շողեր Լադիկի Ալիխանյանի, Շավարշ Յուրիկի Անանյանի, Վահրամ Յուրիկի Անանյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց

Սույն քաղաքացիական գործով 06.07.2023թ. նշանակված նախնական դատական նիստի ընթացքում Դատարանն իրականացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանված գործողությունները:
Դատարանը գտնում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեն և ապացուցման են ենթակա հետևյալ փաստերը.
1) Ընկերության՝ Արշակ Յուրիկի Անանյանի պարտատեր հանդիսանալու փաստը.
2) Արշակ Յուրիկի Անանյանի այլ գույքերի անբավարարությունը Ընկերության պարտավորության կատարման համար.
3) Արշակ Յուրիկի Անանյանի՝ թիվ 30052014-11-0023 սեփականության վկայականով անշարժ գույքի ընդհանուր համատեղ սեփականության մասնակից հանդիսանալը, ընդհանուր գույքում Արշակ Յուրիկի Անանյանի ունեցած բաժնի չափը, մնացած մասնակիցների կազմը.
4) Արշակ Յուրիկի Անանյանի բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինությունը.
5) Արա Շահենի Հակոբյանի բաժնի շուկայական արժեքը.
6) Ընկերության կողմից ընդհանուր համատեղ սեփականության մնացած մասնակիցներին պարտապանի բաժինը շուկայական գնով գնելու պահանջ ներկայացված լինելը.
7) Ընդհանուր համատեղ սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելը:
Դատարանը նաև գտնում է, որ ապացուցման կարիք ունեցող բոլոր փաստերը ենթակա են ապացուցման հայցվորի կողմից:
Միաժամանակ Դատարանը կողմերի համար սահմանում է ժամկետ՝ ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու համար՝ մինչև 10.08.2023թ.՝ ժամը 17:45-ը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Սահմանել, որ սույն գործով ապացուցման են ենթակա հետևյալը փաստերը.
1.1 Ընկերության՝ Արշակ Յուրիկի Անանյանի պարտատեր հանդիսանալու փաստը,
1.2 Արշակ Յուրիկի Անանյանի այլ գույքերի անբավարարությունը Ընկերության պարտավորության կատարման համար,
1.3 Արշակ Յուրիկի Անանյանի՝ թիվ 30052014-11-0023 սեփականության վկայականով անշարժ գույքի ընդհանուր համատեղ սեփականության մասնակից հանդիսանալը, ընդհանուր գույքում Արշակ Յուրիկի Անանյանի ունեցած բաժնի չափը, մնացած մասնակիցների կազմը,
1.4 Արշակ Յուրիկի Անանյանի բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինությունը,
1.5 Արշակ Յուրիկի Անանյանի բաժնի շուկայական արժեքը,
1.6 Ընկերության կողմից ընդհանուր համատեղ սեփականության մնացած մասնակիցներին պարտապանի բաժինը շուկայական գնով գնելու պահանջ ներկայացված լինելը,
1.7 Ընդհանուր համատեղ սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելը:
2. Սահմանել, որ նշված փաստերը ենթակա են ապացուցման հայցվոր «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲ ընկերության կողմից:
3. Սահմանել, որ ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ կարող են ներկայացվել մինչև 10.08.2023թ.՝ ժամը 17:45-ը:
4. Նախնական դատական նիստ նշանակել 10.08.2023թ.՝ ժամը 17:45-ը, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ Ն. ԱՆԱՆՅԱՆ



ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
4101, ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, հեռ.(0266) 2-22-02, tavush@court.am, court.am

ԴԴԱ-15/Ե_______________
«_____» _______________ 2023թ.
Հայցվոր «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի ներկայացուցիչ՝
Դերենիկ Գյոզալյանին
Հասցե՝ ք. Երևան, Ագաթանգեղոսի 2ա

Պատասխանող՝ Արշակ Յուրիկի Անանյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Բարանա փ. 10 տ.

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ
չներկայացնող երրորդ անձինք՝
Շողեր Լադիկի Ալիխանյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Բարանա փ. 10 տ.

Շավարշ Յուրիկի Անանյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Բարանա փ. 10 տ.

Վահրամ Յուրիկի Անանյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Բարանա փ. 10 տ.

Ուղարկվում է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Անանյան) թիվ ՏԴ/0519/02/22 քաղաքացիական գործով «Ապացուցման պարտականությունը բաշխելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշումը:
Սույն գործով դատական նիստ է նշանակված 2023 թվականի օգոստոսի 10-ին՝ ժամը 17:45-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում (հասցե՝ ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
Միաժամանակ տեղեկացնում ենք.
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
 Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով կամ լիազորությունները հավաստող այլ փաստաթղթով):
 Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

Առդիր՝ «1» թերթից:

Դատավորի օգնական՝ Հ. Բաբաջանյան

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`