Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԱԴԴ/0882/02/12 քաղաքացիական գործով ծանուցում:

14.07.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԱԴԴ/0882/02/12
<<14>> հուլիսի 2023թ.
Քաղաքացիական գործով պատասխանող
Ջուլիետա Հովհաննիսյանին
/ք.Երևան, Մարգարյան 2-րդ նրբ., 4շ., 47 բն./

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Գևորգ Ալեքյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Ջուլիետա Հովհաննիսյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ անշարժ գույքի /հիփոթեքի/ պայմանագրով գրավադրված գույքի նկատմամբ` բռնագանձման ենթակա մասի չափով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի հուլիսի <<19>>-ին, ժամը՝ <<16:00>>-ին, նշված դատական նիստը տեղափոխվել է 2023 թվականի հուլիսի <<26>>-ին, ժամը՝ <<16:00>>-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (ք. Երևան, Հալաբյան 41ա), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146 հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
- դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Միաժամանակ տեղեկացվում եք, որ 2023 թվականի հունիսի 19-ին նշանակաված դատական նիստը տեղափոխվել և նշանակվել է այլ հերթի դատավոր Հ.Շահնազարյանի՝ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու պատճառով:



Հարգանքով՝


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ՊԱՎԼԻԿ ՓՈԼԱԴՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`