Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/35242/02/21 քաղաքացիական գործով Հայփոստ ՓԲԸ-ի վերաբերյալ դատական ծանուցագիր

14.07.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս


Քաղաքացիակն գործ թիվ ԵԴ/35242/02/21

Հայցվոր՝ Սուսան Սամսոնյանի ներկայացուցիչ
Էմմա Պողոսյանին
(ՀՀ․ Շիրակի մարզ, է․ Գյումրի, Գորկու 68/12)
Պատասխանող՝ «Հայփոստ» ՓԲ ընկերությանը
(ք.Երևան, Սարյան 22)
Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 13․07․2023 թվականի որոշումը՝ «Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին»:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Քաղաքացիական գործի վերաբերյալ դատավարական գործողություններին կարող եք ծանոթանալ datalex.am դատական տեղեկատվական կայքից:
Առդիր՝ որոշումը «1» թերթից։
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Տ. ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`