թիվ ՇԴ2/0634/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
26.07.2023
Հայցվոր՝ Գևորգ Ալեքի Ներսիսյանին
(հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ, գ․ Փոքր Մանթաշ, 8 տուն 2 )
Տեղեկացվում է, որ թիվ ՇԴ2/0634/02/22 քաղաքացիական գործով 2023 թվականի սեպտեմբերի 12-ին ժամը 11:10-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակվել է նախնական դատական նիստ (հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, Բաղրամյան 40, թիվ 1 դատական նիստերի դահլիճ):
Խնդրվում է նշված օրը ներկայանալ դատական նիստին՝ անձը հաստատող փաստաթղթով /ներկայացուցչի դեպքում՝ նաև լիազորագրով/:
Միևնույն ժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
ԴԱՏԱՎՈՐ՝Ա.ՍԱՐՈՅԱՆ
Դատավորի օգնական` Լ. Գրիգորյան
Հասցե` ք․ Արթիկ, Բաղրամյան 40
Հեռ..` 0242/5-53-04
Էլ. փոստ`