Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/52921/02/22 քաղաքավիական գործով ծանուցում:

27.07.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/52921/02/22
<<20>> հուլիսի 2023թ.

Քաղաքացիական գործով երրորդ անձ
Ռաիսա Կամոյի Մելքումյանին
/ՀՀ, ք.Երևան, Աէրացիա 3-23/



ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ <<ՎՏԲ Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Լևոն Կամոյի Մելքումյանի, երրորդ անձանց՝ Լևոն Շամիրիի Մելքումյանի, Էլլադա Գրիգորի Թորոսյանի, Ռաիսա Ռաֆայելի Մելքումյանի, Ռաիդա Կամոյի Մելքումյանի՝ Երևան քաղաքի Աէրացիա թաղ. 3-23 հասցեում գտնվող անշարժ գույքից Պատասխանողի բաժինը բնեղենով առանձնացնելու, անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համապատասխան բաշխելու և Պատասխանողի բաժնի գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի նոյեմբերի <<02>>-ին, ժամը՝ <<10:30>>-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (ք. Երևան, Հալաբյան 41ա), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146 հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
- դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:


Հարգանքով՝


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՀԱԼԱՋՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`