Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ3/0040/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցում

28.07.2023

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս







ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6, հեռ. (0322) 2-40-37, lori@court.am


N Ե
07 հուլիսի 2023թ. Քաղաքացիական գործ ԼԴ3/0040/02/23


Անահիտ Խաչիկի Մելոյանին
Լոռու մարզ, ք. Տաշիր, Անտառային փ., տուն 42

Հասմիկ Ռազմիկի Մելոյանին
Լոռու մարզ, ք. Տաշիր, Անտառային փ., տուն 42


2023 թվականի սեպտեմբերի 14-ին՝ ժամը 15։00-ին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրի վարչական շենքում քննության է նշանակվել քաղաքացիական գործն ըստ հայցի ‹‹Ամերիաբանկ›› ՓԲԸ-ի ընդդեմ Արամ Ռազմիկի Մելոյանի, Ռազմիկ Միսակի Մելոյանի, Անահիտ Խաչիկի Մելոյանի և Հասմիկ Ռազմիկի Մելոյանի՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից բաժնեմասը բնեղենով առանձնացնելու, իսկ դրա ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատերերի կողմից պատասխանողի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում՝ գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու,ստացված գումարն ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին:
Դուք ծանուցվում եք` որպես պատասխանող ներկայանալ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /Վանաձորի նստավայրի վարչական շենք, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6, հեռ. /0322/ 2-40-37/:
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
 Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
 Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա.ՄԵՋԼՈՒՄՅԱՆ

Հասցե` Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մ.Գոշի 6

Հեռ..` 032224037

Էլ. փոստ`