Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Պատասխանող՝ Արսեն Անդրանիկի Բադասյանին թիվ ԵԴ/3216/02/23

01.08.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/3216/02/23




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26 հունիսի 2023 թվական քաղաք Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Սաֆարյանի, քննարկելով թիվ ԵԴ/3216/02/23 քաղաքացիական գործով նշանակված դատական նիստի օրը տեղափոխելու հարցը.
Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում գտնվող ըստ հայցի «Յուքոմ» ՓԲ ընկերության ընդդեմ Արսեն Անդրանիկի Բադասյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ/3216/02/23 քաղաքացիական գործով դատական նիստը նշանակված է 20.07.2023 թվականին, ժամը 12:50-ին։
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահի 22.06.2023 թվականի թիվ 106-Ա հրամանի համաձայն՝ դատավոր
Ա. Սաֆարյանին 07.07.2023 թվականից մինչև 03.08.2023 թվականը ներառյալ տրամադրվել է ամենամյա հերթական արձակուրդ:
Ելնելով վերոգրյալից՝ Դատարանը գտնում է, որ նշանակված դատական նիստի օրը պետք է տեղափոխել և նշանակել 21.11.2023 թվականին, ժամը 17:30-ին։
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը.
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ԵԴ/3216/02/23 քաղաքացիական գործով 20.07.2023 թվականին, ժամը 12:50-ին նշանակված դատական նիստի օրը տեղափոխել և դատական նիստը նշանակել 21.11.2023 թվականին, ժամը 17:30-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան փողոց, 41ա շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3)։Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:
ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԻՆԵ ՍԱՖԱՐՅԱՆ

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատարանը Ձեզ ծանուցում է, որ վերը նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով։

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +37410 51 18 13

Էլ. փոստ`