ԱՎԴ/3978/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Գոռ Ժորայի Բաբայանին դատական ծանուցագիր՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին.
01.08.2023
Պատասխանող՝ Գոռ Ժորայի Բաբայանին
Հասցե՝ ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք․ Ջերմուկ, Ազատամարտիկների փող․, 17 շենք, բն․ 15
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գ․ Կոստանյան) վարույթում է գտնվում ըստ հայցի «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի ընդդեմ Գոռ Ժորայի Բաբայանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին։ Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, 99-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով այն, որ Գոռ Ժորայի Բաբայանին՝ ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք․ Ջերմուկ, Ազատամարտիկների փող․, 17 շենք, բն․ 15 հասցեով ուղարկված «Հայցադիմումը վարույթ ընդունելու, գործը պարզեցված վարույթի կարգով քննելու և հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը մերժելու մասին» դատարանի որոշումը, իրավունքների և պարտականությունների պարզաբանման վերաբերյալ գրությունը ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, հայտնում ենք, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացվել են դատարանում՝ դրանք ստանալու և ծանոթանալու նպատակով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2023թ. օգոստոսի 24-ին, դատական իշխանության պաշտոնական՝ www.datalex.am կայք էջում:
Ձեր միջնորդությունները, ինչպես նաև պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող եք ներկայացնել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում (ՀՀ քաղաքացիական դատավարութան օրենսգրքի 299-րդ հոդված)։
Ի գիտություն․ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս․ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հասցե` Ք․ Եղեգնաձոր Միկոյան 23
Հեռ..` 0281-2-27-70,
Էլ. փոստ`